Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.09.2019 | 00:06
Վա՜յ նրանց, ով­քեր չար գոր­ծեր են ար­ձա­նագ­րում, ա­նընդ­հատ գրի են առ­նում ի­րենց չա­րու­թ­յու­նը, խե­ղա­թ­յու­րում են աղ­քատ­նե­րի դատն ու դա­տաս­տա­նը, խլում իմ ժո­ղովր­դի տնանկ­նե­րի ի­րա­վուն­քը, որ­պես­զի որբևայ­րին հափշ­տա­կու­թ­յան են­թարկ­վի, որ­բը` ա­վա­րի։ Բայց նրանք ի՞նչ պի­տի ա­նեն դա­տաս­տա­նի օ­րը։ Ձեր նե­ղու­թ­յու­նը հե­ռու­նե­րից պի­տի գա. ու՞մ մոտ պի­տի փախ­չեք օգ­նու­թ­յան հա­մար, ու՞ր պի­տի թող­նեք ձեր հարս­տու­թ­յու­նը։ Գե­րու­թ­յան չմատն­վե­լու հա­մար նրանք սպան­ված­նե­րի տակ պի­տի թաքն­վեն։ Այս ա­մե­նի հետևան­քով Տի­րոջ զայ­րույ­թը չի ի­ջել, տա­կա­վին նրա ձեռ­քը մնում է բարձ­րա­ցած։
Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յուն 10. 1-4
Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ